Հայտնի կդառնա Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 18-ին կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։

«Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, խրախուսել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի ձևավորումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների  կյանքի կոչումը և այլն։

Յուրաքանչյուր տարի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացման համար ստեղծվում են մրցութային հանձնաժողով և փորձագիտական գնահատման խումբ: 

Սեպտեմբերի ամսին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: 

Փորձագիտական այցերին հետևել է SMS քվեարկության փուլը։ Այն իրականացվել է ՀՀ բնակչության շրջանում սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 10-ը, որի ընթացքում նույն հեռախոսահամարից հնարավորություն է տրվել ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցույթի արդյունքներն ամփոփում և հաստատում է մրցութային հանձնաժողովը՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների (համայնքի կարողությունների և քաղաքների՝ հայտով ներկայացրած ծրագրի փորձագիտական գնահատում) և SMS քվեարկության արդյունքների համադրությամբ։

Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ և SMS քվեարկությամբ մրցույթում առավելագույն միավոր հավաքած համայնքը կհռչակվի 2025 թ. Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք, որի անունը կհրապարակվի մրցութային հանձնաժողովի ընդլայնված կազմով ամփոփիչ նիստում:  

Հայերեն فارسی

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ