Ռազմական

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը Միացյալ Նահանգներում քննարկումներ է ունեցել ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության առաջիկա ծրագրերի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը Միացյալ Նահանգներում քննարկումներ է ունեցել ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության առաջիկա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում