ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ԿԺԴՀ-ի հետ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ենթադրում է փոխադարձ օգնության, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրում երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Կա չորրորդ հոդված, որը վերաբերում է հենց ագրեսիայի դեպքում փոխօգնության հարցերին, որ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում նրանք միմյանց կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն։ Եթե ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիա իրականացվի,  այդ երկրի օրենսդրության համաձայն՝ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը։

 

Հայերեն English Русский

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով