ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ԿԺԴՀ-ի հետ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ենթադրում է փոխադարձ օգնության, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրում երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Կա չորրորդ հոդված, որը վերաբերում է հենց ագրեսիայի դեպքում փոխօգնության հարցերին, որ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում նրանք միմյանց կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն։ Եթե ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիա իրականացվի, այդ երկրի օրենսդրության համաձայն՝ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել է Ռուդենկոն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը։