Իրան

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները Եվրոպա՝ Iran Air-ի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները Եվրոպա՝ Iran Air-ի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Iran Air ընկերությունը՝ Իրանի միակ ավիափոխադրողը, որը կարող էր թռչել դեպի Եվրամիության երկրներ, ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով դադարեցնում է թռիչքները եվրոպական ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։

«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, եղել է Iran Air-ը, իսկ հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, այսուհետ իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում