Համակարգային կոռուպցիոն դրսևորում վերջին տարիներին չենք բացահայտել. գլխավոր դատախազ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների աճ է գրանցվել և դատախազությունը վերլուծում է աճի պատճառները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների, արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում: 

«Նախ քրեականացված արարքներն են շատ ավելի կոնկրետացել և դետալացվել։ Եվ, սրանով պայմանավորված, այն դեպքերը, որոնք նախկին քրեական օրենսգրքի պայմաններում որպես կոռուպցիոն չէին որակվում, հիմա որակում ենք։ Երկրորդ՝ բացահայտման ցուցանիշն է աճել։ Գլխավոր դատախազությունը վարում է «Ազդարարիր» համակարգը, և վերջին ամիսներին եռակի անգամ ավելացել է ազդարարումների քանակը։ Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են նկատել կոռուպցիոն դրսևորումները։ Այսինքն՝ այն, ինչ եղել է մարդկանց համար կենցաղի մաս, ապա այսօր հասկանում են, որ սա կոռուպցիոն դրսևորում է և դրա մասին ազդադարում են։

Շատ ակտիվ աշխատում  է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Նրանք ուսումնասիրում են հայտարարագրերը, և շատ հաճախ ստանում եմ հաղորդումներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում, որոնք ուսումնասիրության առարկա են դարձվում և դրա արդյունքում կոռուպցիոն դրսևորումներ են հայտնաբերվում»,- ընդգծեց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված բոլորը գործոնները հանգեցրել են նրան, որ կոռուպցիոն հանցագործությունների թվային ցուցանիշի աճ է գրանցվել։ 

«Սա և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի։ Դրական է, որովհետև երևույթը սկսել է անընդունելի դառնալ քաղաքացիների կողմից։ Բացասական իմաստով նշանակում է, որ կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անել չի հաջողում։ Մի բան ակնհայտ է, որ համակարգային կոռուպցիոն դրսևորում վերջին տարիներին չենք բացահայտել կամ եթե բացահայտել ենք, դրանք եղել են կոնկրետ անձանց շրջանակի հետ կապված և լոկալ բնույթ են կրել»,- ասաց Վարդապետյանը։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով