Եվրոպա

Ալեն Սիմոնյանն ու Սյորեն Սյոնդերգաարդը քննարկել են հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Սյորեն Սյոնդերգաարդը քննարկել են հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հարատեւ խաղաղության հասնելու հարցում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին եւ երկկողմ համագործակցության այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում