Նախորդ տարի գրանցված հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«2019-2024 թվականների ընթացքում մեր հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին ՝ 26 850, 2020 թվականին՝ 26 468, 2021 թվականին՝ 30 245, 2022 թվականին՝  37 612, 2023 թվականին՝ 40 666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՝ 24 567: 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով»,-ասաց դատախազը: 

Նա նշեց թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։

Վարդապետյանի խոսքով՝ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող: 

«2019-2023 թվականների ընթացքում թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2 տոկոս), վերջիններիս տեսակարար կշիռն ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7 տոկոսով»,-նշեց նա: 

Վարդապետյանի խոսքով՝ 2024 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5 տոկոսով:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2 տոկոսով:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով