Քաղաքականություն

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումից. ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումից. ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Նշվում է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում