Իրան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա շեշտել է, որ նախկինում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ շփումներ են իրականացվել։ «Այժմ այդ գործընթացը կասեցվել է տարածաշրջանում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Հիմա մենք հիմք չենք տեսնում այս երկխոսության համար, քանի դեռ չենք կարող թիկունքում թողնել ներկայիս ճգնաժամը: Հետո որոշում կկայացնենք՝ վերադառնա՞լ աշխատանքի, թե՞ ոչ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում