Երևան

Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի 2806-ամյակին նվիրված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի 2806-ամյակին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՀՀ մայրաքաղաքի 2806-ամյակի տոնակատարության միջոցառումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սախարովի հրապարակում նախատեսված են սպորտային միջոցառումներ, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ էստրադային համերգ, Հյուսիսային պողոտայում՝ Գինու փառատոն, Կասկադում՝ ջազային, իսկ Դիանա Աբգարի այգում՝ ռոք համերգներ, ինչպես նաև Գարեջրի փառատոն:

«Այս ամենն ամփոփվելու է Հանրապետության հրապարակում 21:00-ին գալա համերգով: Այժմ մենք գնալու ենք սպորտային միջոցառման Հրազդանի կիրճում, որտեղ մենք ազդարարելու ենք նոր սպորտային նախագծի կառուցման սկիզբը»,- հավելեց Ավինյանը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում