Քաղաքապետարանի այս տարի գնած ավտոբուսների ու տրոլեյբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն Երևանում է քաղաքապետարանի կողմից այս տարի գնված 171 ավտոբուսների և 15 տրոլեյբուսների առաջին խմբաքանակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով հասարակական տրանսպորտի ներկրված նոր շարժակազմերը:
«Երևանի քաղաքապետարանն այս տարի համայնքային բյուջեի հաշվին 8,5 մետրանոց 171 ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ է գնել: Այս պահին արդեն Երևանում է առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս: Մինչև երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում»,- մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ Երևանում հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները և ավտոբուսային պարկի համալրման հարցը վերջնականացնելու համար անհրաժեշտ կլինի ևս 150-200 ավտոբուս գնել: