Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ փոխնախարարը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրության վրա ազդեցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ փոխնախարարը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրության վրա ազդեցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների,  դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ ԱԲ միջոցով պատկերների ստեղծման, ապատեղեկատվության տարածման խնդիրների և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Սերգեյ Սոկոլովը  ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու  ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում