Թուրքիա

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ շաբաթվա վերջին կայցելի Թուրքիա, իսկ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։

«Հաջորդ շաբաթվա վերջին կանցլերը կմեկնի Թուրքիա, իսկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ստամբուլում կհանդիպի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Բյուխները։  

Նա հավելել է, որ բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։

Բյուխները նշել է, որ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միգրացիայի խնդիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում