Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի զինված ուժերի ծախսերն, ըստ ակնկալիքների, հաջորդ տարի կավելանան մինչև 50,5 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։

Ըստ AFP-ի տվյալների՝ «2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով, դրանք կկազմեն ՀՆԱ-ի 2 տոկոսը»։

Ֆրանսիան այս ոլորտում իր հատկացումները հետևողականորեն ավելացնում է 2017 թվականից ի վեր, երբ դրանք կազմել են 32 միլիարդ եվրո: Մինչև 2030 թվականը պաշտպանական ոլորտին հատկացումները կարող են հասնել 67,4 միլիարդ եվրոյի:

Ինչպես նշում է AFP-ն, սպառազինությունների ծրագրի ծախսերը նախատեսվում է ավելացնել 16 %-ով՝ մինչև 10,6 մլրդ եվրո: Միջուկային զսպման ուժերի ֆինանսավորումը կարող է աճել մինչև 7 մլրդ եվրո, ինչը 8 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից:

ՏԱՍՍ-ն իր հերթին հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները ներկայացրել էին 2025 թվականի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 40 միլիարդ եվրոյով: Կառավարության պլանների համաձայն՝ հաջորդ տարի բյուջեի միագումար եկամուտները կարող են կազմել 536 միլիարդ եվրո, իսկ ծախսերը՝ 684 միլիարդ եվրո։ Այդպիսով, դեֆիցիտը կարող է լինել 148 մլրդ եվրոյի մակարդակում: Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի պետական ​​պարտքը հասել է աննախադեպ ցուցանիշի՝ ավելի քան 3,2 տրլն եվրոյի։ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Անտուան ​​Արմանը չի բացառել, որ պարտքի սպասարկումը դառնա հանրապետության բյուջեի ամենամեծ ծախսային հոդվածը:

Հայերեն Русский

Քննարկվել է հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է տեղումներ

Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին