Աշխարհ

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Եվրահանձնաժողովը խստացնում է ամերիկյան ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել են  Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

«Կարգավորող մարմինը OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթբոտը ճանաչել է որպես շատ մեծ առցանց որոնողական համակարգ (VLOSE), իսկ Reddit ինտերնետային ֆորումը և Roblox խաղային հարթակը՝ շատ մեծ առցանց հարթակներ (VLOP)՝ համաձայն թվային ծառայությունների մասին օրենքի»,-ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Եվրամիությունում երեք ծառայություններից յուրաքանչյուրից օգտվողների միջին ամսական թիվը կազմում է առնվազն 45 միլիոն, ինչը համապատասխանում է VLOSE-ի և VLOP-ի սահմանումներին:

«Այս նոր կարգավիճակը նշանակում է, որ ChatGPT-ն, Reddit-ը և Roblox-ը այժմ կենթարկվեն ավելի բարձր մակարդակի վերահսկողության և հաշվետվողականության ԵՄ-ի ներսում, ինչը արտացոլում է դրանց զգալի ազդեցությունը մեր քաղաքացիների և հասարակությունների վրա», - մամուլի հաղորդագրության մեջ ասել է ԵՀ-ի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրքունենը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում