Եվրոպա

Իսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել

Ամռան շրջանում Իսպանիայում արտակարգ շոգ եղանակի հետ կապված մահերի թիվը հասել է պատմական առավելագույնի. երկրում տապի պատճառով մահացել է 5232 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Democrata պարբերականը։

Նշվում է որ 2015 թվականից անցկացվող Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալների համաձայն՝ այս ցուցանիշներն արդեն գերազանցել են անցյալ տարիների առավելագույն մեծությունները. 2022 թվականին գրանցվել է 4789 մահ, իսկ 2023 թվականին՝ 3035 մահ:

Այս ամռանը շոգի հետևանքներից մահացածների ճնշող մեծամասնությունը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են. այդ կատեգորիային է բաժին ընկնում 5048 դեպք: Առավել խոցելի խումբը մնում են 85 տարեկանից բարձր իսպանացիները: Միայն 2026 թ. օգոստոսին բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է 2147 մարդ:

Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները հայտնել էին, որ 2026 թվականի առաջին կեսը թագավորությունում դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում: 2026 թ. հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիսը, իսկ հուլիսն՝ ամենաշոգը և ամենաչորայինը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1961 թվականից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում