Եվրոպա

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

2 րոպեի ընթերցում

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Իտալիան ևս 15 օրով երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր կասեցումն Իսպանիայից ժամանող ուղևորների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Messaggero թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Տեղեկացված աղբյուրների տվյալների համաձայն՝ Իտալիայի կառավարությունը մտադիր է առաջիկա ժամերին Եվրահանձնաժողովին տեղեկացնել որոշման մասին։ Սահմանափակումները նախնականորեն կգործեն մինչև սեպտեմբերի կեսերը, սակայն այս ժամկետը կարող է փոխվել՝ «կախված որոշակի ստուգումներից, որոնք պետք է անցկացվեն անվտանգության ոլորտում», նշում է հրատարակությունը։

Ինչպես գրում է Corriere della Sera-ն, ազատ տեղաշարժի ռեժիմի կասեցումը շարունակելու որոշումն ընդունվել է Իտալիայի կառավարության կողմից «միգրացիայի և սահմանների անվտանգության վերլուծության հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրությանը համապատասխան՝ կապված այն գործոնների պահպանման հետ, որոնք հիմք են դարձել օգոստոսի 1-ին դրանց սահմանման համար»։

Հուլիսի վերջին իսպանական Սեուտա ինքնավար քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Թագավորության ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Մարոկկոյից շուրջ 72 000 միգրանտ է թափանցել երկիր։ Նրանց մեծ մասը վերադարձվել է Մարոկկո։ Միգրացիոն ճգնաժամին ի պատասխան՝ Իտալիան Իսպանիայից ժամանող ուղևորների և փոխադրամիջոցների լրացուցիչ ստուգումներ է իրականացնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում