Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է ունեցել մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում