Աշխարհ

Փոթորկի պատճառով հեղեղվել է Ֆրանսիայի խորհրդարանի շենքը

1 րոպեի ընթերցում

Փոթորկի պատճառով հեղեղվել է Ֆրանսիայի խորհրդարանի շենքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում մոլեգնող «Քիրք» փոթորիկը, որն անցնում է Փարիզի շրջանով, վնաս է հասցրել Ազգային ժողովի շենքերից մեկին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Monde-ը։

Հոկտեմբերի 9-ի երեկոյան ֆրանսիացի պատգամավորներից մի քանիսը լուսանկարներ են տարածել, որոնցում երևում է առաստաղներից և պատերից հոսող ջուրը։ Հատակին մի քանի սանտիմետր բարձրությամբ ջուր է կուտակվել։

Հրշեջները միջամտել են և տարհանել շենքում գտնվողներին։ Հեղեղված շենքում են գտնվում պատգամավորների մեծ մասի գրասենյակները, ինչպես նաև նիստերի դահլիճ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում