ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ  դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: 

Հայերեն