Վրաստան

Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Օդիսեյ Բիգվավան հայտարարել է, որ Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցումն ու ստորագրումը պետք է լինեն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումների առանցքային խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի վերսկսմանը։

ԵԱՀԿ համանախագահ Վիորել Մոշանուն, իր հերթին, ընդգծել է, որ «քննարկումների բոլոր մասնակիցներն ունեն ընդհանուր նպատակ՝ հանդիպումը Ժնևում հնարավորինս արդյունավետ դարձնել»։

Քննարկումների 62-րդ փուլի անցկացումը նախատեսված է նոյեմբերի 5-6-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում