Միացյալ Նահանգներ

Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն ցուցաբերելու համար հոկտեմբերի 9-ին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնին, հյուպատոսական հատուկ գործակալ Ուիլյամ Լա Շանսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական է։

Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքին՝ Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանցագործության բացահայտմանը նպաստել է Հայաստան-ԱՄՆ իրավապահ մարմինների համագործակցության բարձր մակարդակն ու արհեստավարժությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանն ու ոստիկանությանը՝ ԱՄՆ քաղաքացուն անվնաս հայրենիք վերադարձնելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու գործում ցուցաբերած ջանքերի համար:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում