Նեպալցի դեռահասը ռեկորդ է սահմանել՝ մագլցելով մոլորակի ամենաբարձր բոլոր գագաթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նեպալցի դեռահասը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ լեռնագնացը, որը մագլցել է Երկրի ամենաբարձր 14 գագաթները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

18-ամյա Նիմա Ռինջին հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամը 06։05-ին հասել է Տիբեթի Շիշապանգմա գագաթը, որը 8000 մետրը գերազանցող գագաթների շարքում ամենացածրն է և 8027 մ բարձրությամբ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Ռինջին դարձել է մի քանի տասնյակ մարդկանցից մեկը, որոնք բարձրացել են ծովի մակարդակից 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր 14 գագաթները։ 

Շերպա Նիմա Ռինջին սկսել է բարձր լեռներ մագլցել 16 տարեկանից և 8000 մետրը գերազանցող բոլոր գագաթները նվաճել է 2 տարվա ընթացքում։ Նա 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Նեպալի Մանասլու գագաթը բարձրացել էր 2022 թվականին՝ 10-րդ դասարանի ավարտական քննությունները հանձնելուց հետո։ 

Նա նաև ամենաերիտասարդ լեռնագնացն է, որը բարձրացել է Հիմալայան G1 և G2 գագաթները, ամենաերիտասարդ լեռնագնացը, որը հասել է Քաշմիրի Նանգապարբաթ գագաթին և ամենաերիտասարդը, որ Էվերեստ և մոտակա Լհոցե գագաթները  նվաճել է 10 ժամվա ընթացքում։

Նախորդ ռեկորդակիրը, որը որպես ամենաերիտասարդ լեռնագնաց բարձրացել էր 8000 մետրից բարձր բոլոր գագաթները, նեպալցի լեռնագնաց Մինգմա Գյաբուն էր, որը 14 գագաթները բարձրացել էր 2019 թվականին՝ 30 տարեկանում։ 

8000 մետրից բարձր բոլոր գագաթները գտնվում են Ասիայում։ 

Հայերեն

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկում. տարհանվել է 27 բնակիչ

Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ

Եվրոպական ինդեքսներ - 07/02/25