Աշխարհ

Նեպալցի դեռահասը ռեկորդ է սահմանել՝ մագլցելով մոլորակի ամենաբարձր բոլոր գագաթները

2 րոպեի ընթերցում

Նեպալցի դեռահասը ռեկորդ է սահմանել՝ մագլցելով մոլորակի ամենաբարձր բոլոր գագաթները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նեպալցի դեռահասը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ լեռնագնացը, որը մագլցել է Երկրի ամենաբարձր 14 գագաթները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

18-ամյա Նիմա Ռինջին հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամը 06։05-ին հասել է Տիբեթի Շիշապանգմա գագաթը, որը 8000 մետրը գերազանցող գագաթների շարքում ամենացածրն է և 8027 մ բարձրությամբ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Ռինջին դարձել է մի քանի տասնյակ մարդկանցից մեկը, որոնք բարձրացել են ծովի մակարդակից 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր 14 գագաթները։ 

Շերպա Նիմա Ռինջին սկսել է բարձր լեռներ մագլցել 16 տարեկանից և 8000 մետրը գերազանցող բոլոր գագաթները նվաճել է 2 տարվա ընթացքում։ Նա 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Նեպալի Մանասլու գագաթը բարձրացել էր 2022 թվականին՝ 10-րդ դասարանի ավարտական քննությունները հանձնելուց հետո։ 

Նա նաև ամենաերիտասարդ լեռնագնացն է, որը բարձրացել է Հիմալայան G1 և G2 գագաթները, ամենաերիտասարդ լեռնագնացը, որը հասել է Քաշմիրի Նանգապարբաթ գագաթին և ամենաերիտասարդը, որ Էվերեստ և մոտակա Լհոցե գագաթները  նվաճել է 10 ժամվա ընթացքում։

Նախորդ ռեկորդակիրը, որը որպես ամենաերիտասարդ լեռնագնաց բարձրացել էր 8000 մետրից բարձր բոլոր գագաթները, նեպալցի լեռնագնաց Մինգմա Գյաբուն էր, որը 14 գագաթները բարձրացել էր 2019 թվականին՝ 30 տարեկանում։ 

8000 մետրից բարձր բոլոր գագաթները գտնվում են Ասիայում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում