Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը՝ հիմնված պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի վրա»,-նշված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում