ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համատեղ ֆիլմարտադրության հնարավորությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: 

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: 

Նշվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են Հնդկաստանի Հանրապետության շուրջ 2639 քաղաքացիներ: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: Դեսպանն ընդգծել է՝ միջբուհական համագործակցության խորացումը ևս կարևոր է: 

Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված թիրախներին՝ շեշտելով, որ առաջնային է համարվում ՀՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների թվաքանակի աճը։

Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել տարբեր մարզաձևերում մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը քննարկել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբորող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը