Նախնական տվյալներով 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին. ընթանում է նախաքննություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի շտապ բժշկական օգնության խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

«Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։

Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-նշել է Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա