ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի դեմ. Բայդեն

3 րոպեի ընթերցում

President Joe Biden delivers remarks on the war between Israel and Hamas after meeting Israeli Prime Minister Benjamin Netanyahu, Wednesday, Oct. 18, 2023, in Tel Aviv. (AP Photo/Evan Vucci)

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման մեկ տարվա տարելիցի առթիվ՝ դատապարտելով հարձակումը և ճանաչելով ինքնապաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը լիովին հանձնառու են Իսրայելի անվտանգությանը։

«Մենք աջակցում ենք Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի հարձակումներից։ Անցյալ շաբաթ իմ ցուցումով Միացյալ Նահանգների զինվորականները ևս մեկ անգամ ակտիվորեն աջակցեցին Իսրայելի հաջող պաշտպանությանը՝ օգնելով ջախջախել իրանական բալիստիկ հրթիռներով հարձակումը», - հայտարարել է Բայդենը։

Նա ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հարձակման սարսափելի հետևանքներն Իսրայելի համար՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դա շատ վատ հետևանքներ է ունեցել նաև պաղեստինցիների համար՝ լայնամասշտաբ հակամարտության մեկնարկ հանդիսանալով։ 

Մեկ տարի առաջ ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվել է մոտ 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 101 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ 

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է գրեթե 42 000-ի, անկլավի 2,3 միլիոն բնակչության մեծ մասը տեղահանվել է։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցը. Գազային նոր հարվածներ են հասցվել

Բրաունի համալսարանի «Պատերազմի գինը» նախագծի շրջանակներում հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում պատերազմի մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն առնվազն 17,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին։ 

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։ 

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել