Միացյալ Նահանգներ

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի տնտեսությունը կարող է փլուզվել, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակի իրեն ներկայացնել որպես «թշնամի»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ արձագանքելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարություններին։

«Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին վարչապետ Մարկ Քարնին է, շատ լավ է նախագահ Դոնալդ Թրամփին «թշնամի» դարձնել, մինչև նրանց տնտեսությունը փլուզվի։ Այդ ժամանակ դա շատ վատ կլինի քաղաքականության համար՝ ավելի վատ, քան երբևէ պատահել է որևէ կանադացի քաղաքական գործչի հետ։ Պարզապես հետևեք»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային հարաբերությունները վերջին շաբաթներին կտրուկ սրվել են։ Վաշինգտոնը օգոստոսին 50 տոկոս մաքսատուրք է սահմանել շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ։ Ի պատասխան՝ Կանադան հայտարարել է ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանք նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի 8-ից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում