Միացյալ Նահանգներ

ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

ԱՄՆ բանակը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված սպառազինության բարձր էներգիական լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագրի կնքման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ամերիկյան AeroVironment (AV) ընկերության հետ։

«Իր տեսակի մեջ այս առաջին ուղղորդված էներգիայի ծրագիրը մեր ստորաբաժանումներին թույլ կտա հաղթել անօդաչու համակարգերին և գերիշխել հենց սկզբից։ Մարդկային հնարամտության և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը երաշխավորում է, որ մեր բանակը կշարունակի առաջ անցնել Ամերիկայի հակառակորդներից», - հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լա Նևեն։

ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է անօդաչուների ոչնչացման համար օգտագործվել շատ ավելի քիչ ծախսով, քան հրթիռները։ Աշխատելով էլեկտրական էներգիայով՝ այն առաջացնում է մահացու բարձր էներգիական լազերային ճառագայթ, որն ապահովում է կրակոցի ցածր գին, ինչպես նաև ունի պահեստատուփ, որը լրացվում է սնուցման համակարգի աղբյուրի օգնությամբ։

Նշվում է, որ համակարգը մշակված է գործառնական ճկունության համար, կարող է տեղակայվել ստացիոնար բազաներից, կիսաստացիոնար մարտավարական դիրքերից և շարժական մարտական ​​մեքենաներից՝ ապահովելով լայն կիրառություն ողջ գործառնական սպեկտրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում