Երևան

Եթե չկարողանանք միասին խնդիրը լուծել, ապա առհասարակ կհրաժարվենք այս ծրագրից. Ավինյանը՝ Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի բնակիչներին

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու գործընթացը քաղաքապետ Տիգրան Ավինյանը համարում է բարի կամքի դրսևորում է և երևանցիների անվտանգության խնդրի միակ լուծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ՝ ընդգծելով, որ եթե չկարողանան միասին, գրագետ ժամկետներում այս խնդիրը լուծել, ապա քաղաքապետարանը առհասարակ կհրաժարվի այս ծրագրից:

«Սա բարի կամքի դրսևորում է: Սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ համարում, որտեղ քաղաքապետարանը, որպես այդպիսին, պարտավորություն չունի»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Նա  ընդգծեց՝ շենքերը 4-րդ կարգի վթարային են, և ոչ ոք չգիտի, թե դրանք երբ կփլվեն: Քաղաքապետը հավելեց՝ բացի դա այդ բնակարանների արժեքը զրո է:

«Զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու: Այս ձգձգումները և դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այս ծրագրից: Եթե չկարողանանք միասին, գրագետ ժամկետներում այս խնդիրը լուծել, ուղղակի այս խնդրից մենք  կհրաժարվենք»,-ասաց Տիգրան Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում