Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։