Աշխարհ

Կոնգոյում ավելի քան 100 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում ավելի քան 100 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքի Կիվու լճում նավի շրջվելու հետևանքով առնվազն 126 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Հյուսիսային Կիվուի նահանգի իշխանությունները հայտնել են, որ 45 մարդու հաջողվել է փրկվել։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 78 զոհի մասին:

Նավում եղել է 450 մարդ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նավը շրջվել է հոկտեմբերի 3-ին՝ Գոմա նավահանգստին մոտենալիս։ Նավում եղել են առևտրականներ, որոնք պարենային ապրանքներ էին փոխադրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում