Արաբական պետությունները Լիբանան ներխուժումը կդիտեն որպես ոտնձգություն արաբական ազգային անվտանգության դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք կամ դրա մասնակի օկուպացիան իրենից կներկայացնի ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նման հայտարարություն են տարածել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամները Կահիրեում մշտական ​​ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով:

«Դատապարտում ենք Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան Լիբանանի դեմ և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ վտանգներ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար: Մենք նաև հաստատում ենք, որ ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք և դրա որևիցե մասի օկուպացիան կհամարենք ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ»,- ասված է կոմյունիկեում, որը տարածել է Իրաքի Shafaq News տեղեկատվական հարթակը։

Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի մասնակիցները կոչ են արել երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստվում են մարդասիրական օգնություն տրամադրել լիբանանցիներին, «արագացնել դրա առաքումը»: ԱՊԼ-ի խորհուրդը նաև հայտարարել է իր աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին` վերջինիս Իսրայելում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ:

Մերձավոր Արևելք

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Լիբանանում տիրող իրավիճակի հարցով Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստը կայացել է Իրաքի խնդրանքով։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը հայտարարել է, որ այս հարվածների արդյունքում մտադիր է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար