Իտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը. The Guardian

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնոջ դիմանկարը, որը  1962 թվականին Կապրի կղզում գտնվող իր տան նկուղում գտել է  իտալացի առևտրական Լուիջի Լո Ռոսսոն, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) բնօրինակ գործն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է բրիտանական The Guardian պարբերականը։

Նշվում է, որ նկարը մի քանի տասնամյակ կախված է եղել առևտրականի տան հյուրասենյակում, հետո նրա որդին սկսել է կասկածել, որ այն կարող է պատկանել Պիկասոյի վրձնին։ Դրանից հետո ընտանիքը դիմել է փորձագետներին, որոնք երկարատև ուսումնասիրության ընթացքում հաստատել են կտավի իսկությունը։ 

«Ոչ մի կասկած չկա, որ ստորագրությունը պատկանում է նրան (խմբ.՝ Պիկասոյին)», - The Guardian-ին հայտնել է ձեռագրաբան և Arcadia հիմնադրամի գիտական ​​կոմիտեի անդամ Չինցիա Ալտիերին։

Դիմանկարում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը, որը եղել է Պիկասոյի սիրուհին և  մուսան։ Կտավի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո: Նկարիչը հաճախ է այցելել Կապրի կղզի։ Ենթադրվում է, որ նա կարող էր այդ դիմանկարը նկարել 1930-ից 1936 թվականներին։

Պիկասոն նկարիչ է, քանդակագործ և դիզայներ, կուբիզմի հիմնադիրներից մեկը, «Գեռնիկա», «Ավինյոնցի օրիորդներ», «Աղջնակը գնդի վրա» կտավների, «Խաղաղության աղավնի» գծանկարի և այլ գործերի հեղինակը։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 14 000 գործ։ Arcadia հիմնադրամն օրական հարյուրավոր հաղորդագրություններ է ստանում այն ​​մարդկանցից, ովքեր պնդում են, թե ունեն նրա վրձնին պատկանող նկար:

Հայերեն Русский

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը