ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի արտադրանքի օգտագործման արգելքի նման։ Կազմակերպությունը դա պատճառաբանել է նրանով, որ խաղերի և սոցիալական ցանցերի պատճառով եվրոպացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը ներկայացրել է ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ դեռահասների վրա տեխնոլոգիաների բացասական ազդեցության դեմ պայքարի միջոցների օրինակ կարող են դառնալ սմարթֆոն ունեցող անձանց տարիքային սահմանափակումը, սարքերի գների վերահսկումը, ինչպես նաև որոշակի վայրերում դրանց օգտագործման արգելումը՝ հասարակական վայրերում ծխելու արգելքի նման։ 

«Գուցե, մենք պետք է մտածենք այն մասին, թե որտեղ է նպատակահարմար թվային սարքերի օգտագործումը, և գուցե, նաև ժամանակն է մտածելու, թե որ վայրերում որոշակի թվային սարքեր չպետք է օգտագործվեն, - ասել է  նա: - Ինչպես և ցանկացած այլ ոլորտում, այդ գործիքները կարող են օգտագործվել հաջող և արդյունավետ»։

Նատաշա Ազոպարդի Մուսկատի կարծիքով՝ դեռահասների կողմից սմարթֆոնների անվերահսկելի օգտագործումը «կարող է անդրադառնալ նրանց կրթության արդյունքների, մտավոր առողջության, բարեկեցության և աշխատանքի արդյունավետության վրա»։

Սեպտեմբերին ԱՀԿ-ն զեկույցում հայտնել է, որ յուրաքանչյուր 10-րդ դեռահասը հոգեկան խնդիրներ ունի սոցիալական ցանցերից և համակարգչային խաղերից կախվածության պատճառով: Որպես հետևանքներից մեկը՝ վերլուծաբանները նշել են «հոգեակտիվ նյութերի գործածման ավելի բարձր ցուցանիշները համեմատած այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու կերպով են օգտվում  սոցիալական հարթակներից կամ սկզբունքորեն չեն օգտագործում դրանք»:

Ուսումնասիրությունն անցկացվել է 11-15 տարեկան գրեթե 280 000 երեխաների և դեռահասների շրջանում Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կանադայում։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի