Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել
1 րոպեի ընթերցում
![Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/02/OhkosE3UR7V20Y12NaO7QHpkNZ3nYKBZ7LpTzIYo.webp)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաքում՝ Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու, երկու պայթյուն է որոտացել. ոչ ոք չի տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը։
«Մենք գտնվում ենք այն վայրում, որտեղ տեղի են ունեցել երկու պայթյունները: Տուժածներ չկան։ Դեպքի վայրում նախաքննություն ենք սկսել։ Մենք պարզում ենք, թե արդյոք միջադեպը կապված է այս շրջանում տեղակայված Իսրայելի դեսպանատան հետ», - գրել է Կոպենհագենի ոստիկանությունը X սոցիալական հարթակում։
Տարածքը շղթայվել է, առկա է ոստիկանության մեծ ներկայություն։ Դեսպանատունը չի պատասխանել թեմայի շուրջ Reuters-ի հարցումներին։ Իսրայելի արտգործնախարարությունը ևս առայժմ մեկնաբանություն չի տվել։