Էրդողանն Իսրայելին զգուշացրել է Լիբանանում գործողության սարսափելի հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նրա նախկին օկուպացիայի հետևանքներին։ Լիբանանի պաշտպանությունը նույնը չէ, ինչ Գազայի պաշտպանությունը, որը մեկուսացված և կտրված է ամբողջ աշխարհից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում:

Անցյալ շաբաթից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութում, որոնց արդյունքում սպանվել են «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարները։ Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հեզբոլլահ»-ի վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին