Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, բայց կային հարցեր, որ ինձ համար ևս անհասկանալի էին. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա  հաջողություն մաղթեց Գրիգոր Մինասյանին: Սիմոնյանը Մինասյանի հետ անձնապես շատ դրական հարաբերություններ ունի: «Այն աշխատանքը, որն արվել է, դրական է եղել: Բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ էր անհասկանալի, օրինակ՝ վերջին նշանակումը: Որպես մարդու, որը նաև քաղաքական լայն գործունեությամբ է զբաղվում, քաղաքացիների հետ է շփվում՝ չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մեր ընտրողներին բացատրել»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը Գրիգոր Մինասյանին շնորհակալություն հայտնեց արդարադատության ոլորտի ձեռքբերումների համար՝ նշելով նաև բացթողումների մասին: Որոշ հարցերի առնչությամբ նա դժգոհություն հայտնեց: ԱԺ նախագահն ասաց, սակայն, որ հարգանքով է վերաբերում Գրիգոր Մինասյանի որոշմանը:

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:   

 

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին