Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Հոկտեմբերի 1-5-ը կմշակվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերը։

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

«Իրադրությունն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք հրատապ են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար»,-  զորավարժությունների ակտիվ փուլի բացման արարողության ժամանակ ընդգծել է Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովը: 

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ Հասան Կալոևը նշել է, որ զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ բացի ՀԱՊԿ-ի զորակազմերից, համատեղ գործողություններին ներգրավվում են ներքին գործերի մարմինների, ոստիկանության, ներքին զորքերի և ազգային գվարդիայի զորքերի, անվտանգության մարմինների և այն մարմինների ստորաբաժանումները, որոնք լիազորված են արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման ոլորտում։ 

Զորավարժությունների ընթացքում կիրականացվի ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և մարդասիրական օգնության տրամադրման խաղաղապահ գործողություն։ Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2 000 զինծառայողներ, 500 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռներ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա:

Հայերեն Русский Türkçe

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը