Ռազմարդյունաբերությունում հաջողություններ ունենք, բայց նոր արտադրանքների հետ լուսանկարվելն իմ ոճով չէ. նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրվել են հաջողություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
«Ռազմարդյունաբերության ոլորտում հաջողություններ ունենք: Սա ասում եմ՝ հղում կատարելով թվերին: Սա չափելի, հստակ ու օբյեկտիվ է: Մյուս կողմից, տարատեսակ նոր արտադրանքների հետ լուսանկարվելն իմ ոճով չէ: Ինձ համար բացարձակապես միևնույն է, թե որ երկրում ով ինչի կողքին կնկարվի»,–ասաց Հայրապետյանը:
Ըստ նրա՝ պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն, որքան էլ առանձին դեպքում մեծ է վերամբարձ տեքստեր ասելու գայթակղությունը: Նախարարը պատրաստակամություն հայտնեց պատգամավորներին ներկայացնել ոլորտի վերաբերյալ մանրամասն տվյալներ, պատասխանել հարցերի, սակայն առանց տեսախցիկների: