Քաղաքականություն

Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են ՀՀ-ի և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոմյունիկե

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են ՀՀ-ի և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոմյունիկե

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում