ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապօրինաբար պահվող անձանց

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին, հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝  հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն Ադրբեջանի դեսպանին ուղղված իր նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հետագա վտանգի վերաբերյալ եւ խրախուսել ադրբեջանական իշխանություններին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կքնել Երեւանի հետ։

Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։ 

Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավորը՝ թվելով բոլոր ռազմագերիների, ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարության անունները, միանալով միջազգային հանրության պահանջներին՝ դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին ազատ արձակել նրանց՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի էական բարելավմանը։ 

Ֆերնանդ Կարթեյզերը վստահեցրել է, որ միջազգային հանրությունը կողջունի նման քայլի մարդասիրական բնույթը։ 

Լիլիթ Գասպարյան 

Հայերեն English Español فارسی Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում