Տնտեսություն

Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում