Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ-ում անդրադարձել է հակամանրէային դեղերի թեմային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերվում է ողջ մարդկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթով անդրադառնալով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի թեմային։

Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին։ «Հայաստանը հետևողականորեն մշակել և իրականացրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված ազգային ծրագրեր, որոնք առնչվում են համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, առողջապահական հաստատություններում վարակների կանխարգելմանն ու վերահսկմանը, հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրի ստեղծմանն ու մշտադիտարկմանը»,-նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը: «Այսպես կոչված «լուռ համաճարակի» կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ»,-շեշտել է Ավանեսյանը։

 

Հայերեն

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս