«Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» կինոնկարն առաջիկայում կբարձրանա մեծ էկրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր հերոսները երեխաներն են, հոկտեմբերի 3-ից կլինի երևանյան կինոթատրոններում։

«Երեխաների համար կոնտենտ պատրաստելը բարդ է, և ոչ բոլորն են նման պատասխանատվություն ստանձնում։ Մենք վաղուց ունեցել ենք այդ համարձակությունը, քանի որ դերասանական դպրոց ունենք ու ամեն օր շփվում ենք երեխաների հետ։ Երեխաներին մոտ կանգնած լինելով՝ պատկերացնում ենք, թե ինչ պահանջներ ունեն նրանք և ինչ հետաքրքրություններ։ Մեզ համար ավելի հեշտ է ստեղծել բովանդակություն, որը հասկանալի կլինի փոքր տարիքի երեխաներին, դեռահասներին, սակայն այս ֆիլմն ընտանեկան դիտման համար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է «Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը:

Մինչ գեղարվեստական ֆիլմը շատերը դիտել են «Դեպի ճամբար» սերիալը։ Դանիելյանի խոսքով՝ կինոնկարը կարող են նայել նույնիսկ այն մարդիկ, որոնք ծանոթ չեն սերիալին։

«Սցենարը մշակեցինք այնպես, որ ոչ մի կերպ առնչություն չունենա սերիալի հետ։ Կերպարները պահպանվել են, կան նաև նոր հերոսներ։ Մեր թիմին միացել են դերասաններ Լևոն Հարությունյանը, Վաչե Երիցյանը, Լիլիթ Սարգսյանը, Յուլյա Ֆինկը, Սուրեն Թումասյանը, Լիլի Էլբակյանը, Սամվել Թոփալյանը, Տիգրան Գյուլամյանը, թիմ է վերադարձել Ռաֆայել Երանոսյանը»,-ասում է նա։

Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որը շատ կարևոր գործով վկայի դուստր է, այդ պատճառով նրան թաքցնում են ճամբարում: Կինոնկարի գլխավոր հերոսուհին Մանուշակ Անտոնյանն է, որը սովորել է Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի «Տրիո» ստուդիոյում: 

«Մանուշակ Անտոնյանը մեր դպրոցի սաներից է: Այս ֆիլմը մեր դպրոցի լավագույն հաշվետվությունն է, քանի որ փաստում է, որ մեր աշակերտներն իրենց սովորածը կարողանում են կիրառել պրակտիկորեն։ Ֆիլմում նկարահանվել են բացառապես մեր ստուդիայի աշակերտները, ինչը մեզ համար հպարտանալու առիթ է»,-շեշտում է Գրիգոր Դանիելյանը: 

Ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո ցուցադրություններ են նախատեսվում Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում և Ռուսաստանում։ 

 

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս