Կրթություն

Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից

1 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում, որտեղ դասապրոցեսը ընդհատվել էր զգացված ցնցումների պատճառով, բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Կոստանյանը հիշեցրել էր, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։

«Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ 

Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։

Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,–հայտնել է նա:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում