Քաղաքականություն

Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ 

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցների բանակցությունների ընթացքում դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։

«Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում