Քուվեյթի թագաժառանգը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը: 

ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները միջգերատեսչական մակարդակում: 

Ըստ աղբյուրի՝ Քուվեյթի պետության թագաժառանգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը և հայտնել իր երկրի աջակցությունն այդ գործընթացին: 

Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Հայերեն العربية English Français Русский

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները